Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Երիտասարդ ՀՀԿ-ականները կատարելագործում են օտար լեզուների իմացությունը

Երիտասարդ ՀՀԿ-ականները կատարելագործում են օտար լեզուների իմացությունը
20.06.2014 | 12:31

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն իր անդամների համար կազմակերպում է օտար լեզուների անվճար դասընթացներ։ Հունիսի 19-ին երիտասարդ հանրապետականների համար մեկնարկեցին ռուսերենի խորացված պարապմունքները։ Այն իրականացվում է «Ռուսհամագործակցության» հետ համատեղ։

ՀՀԿ երիտասարդական խորհրդի անդամ Հայկ Մամիջանյանը տեղեկացրեց, որ դասընթացի բոլոր մասնակիցները թեստավորվել են, և պարապմունքների ժամանակ յուրաքանչյուրին կցուցաբերվի անհատական մոտեցում։ Դասերն անցկացվելու են շաբաթական երկու անգամ պարբերականությամբ։
Ըստ Հայկ Մամիջանյանի՝ ռուսերենն ինֆորմացիայի ստացման գործիքներից մեկն է՝ հաշվի առնելով ռուսալեզու գրականության մեծ ծավալը գրեթե բոլոր մասնագիտական ոլորտներում։ «Կուսակցությունը կատարում է հսկայական ներդրում իր կադրային ռեսուրսի վրա՝ ձևավորելով օտար լեզուների իմացությամբ մրցունակ երիտասարդներ, ովքեր կկարողանան իրենց գիտելիքներն օգտագործել ի նպաստ պետության»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար Մարկ Կալինինը կարևորեց նման նախագիծը, քանի որ դրա շրջանակներում ներգրավված են երիտասարդ, հեռանկարային առաջնորդներ։ Նա ընդգծեց, որ դասընթացավարի կողմից հաշվի կառնվեն լսարանի առանձնահատկությունները, պահանջներն ու ցանկությունները։ Պարապմունքների ժամանակ շեշտը դրվելու է խոսակցական ռուսերենի զարգացման վրա։
Նշենք, որ այս պահին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների համար ընթանում են նաև անգլերենի դասընթացներ։ Մեկ շաբաթվա ընթացքում կտրվի գերմաներենի անվճար դասընթացների մեկնարկը։

Դիտվել է՝ 1926

Մեկնաբանություններ